Քեյսի Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում է
LIFEԴերասան Քեյսի Աֆլեքն ու իր կինը՝ Սամեր Ֆենիքսն ամուսնալուծվում են։ Զույգն ամուսնացած էր վեց տարի։
Tochka-ն գրում է, որ մինչև ամուսնանալը նրանք մոտավորապես 4 տարի հանդիպում էին։ Ըստ Քեյսիի պաշտոնական ներկայացուցչի խոսքերի՝ Սամերն է նախաձեռնել ամուսնալուծությունը։
«Նրանք որոշել են լավ ընկերներ մնալ»,- ավելացրել է Աֆլեքի ներկայացուցիչը։
Նշենք նաև, որ զույգը երկու երեխա ունի՝ 13-ամյա Ինդիանան ու 9-ամյա Ատիկուսը։ Սամերը դատարան է դիմել, որպեսզի երեխաների հանդեպ համատեղ խնամակալություն հաստատվի։
Հիշեցնենք, որ «Օսկար 2017»-ին Աֆլեքը ներկայացել էր իր նոր ընտրյալի՝ Ֆլորիանա Լիմայի հետ։


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



