Ադրբեջանցի կինը Թուրքիայի հանգստավայրերից մեկում ողջակիզել է ամուսնուն
INTERNATIONAL NEWSԱդրբեջանցի կինը Թուրքիայի Ալանյայի շրջանում գտնվող զբոսաշրջային համալիրներից մեկում օգոստոսի 1-ին ողջակիզել իր ամուսնուն:
Այս մասին hայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Կինը նախապես շշով հարվածել է ամուսնուն, ինչի արդյունքում վերջինս վիրավորվել է, ապա գազազած կինը հրկիզել է հյուրանոցի սենյակը:
Դեպքի վայր են ժամանել տեղի հրշեջ ծառայության և շտապօգնության մի քանի հաշվարկներ:
Կրակը մարել են, բայց տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:
Նշվում է, որ կինն այդ քայլին դիմել է հերթական վիճաբանությունից հետո:
Ադրբեջանցի կինը ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ամուսինը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



