Գիտնականները սահմանել են այն ժամանակահտվածը, երբ հաղթահարելի կլինի քաղցկեղը
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում իսպանացի գիտնականների՝ վերջերս արած հայտարարությունը, ըստ որի՝ մոտ 50 տարուց մարդկությունը կարող է լիովին մոռանալ քաղցկեղի մասին, որն այժմ տարեկան մոտ 8 միլիոն մարդումահվան պատճառ է հանդիսանում:
Մասնագետները կարծում են, որ այս կանխատեսումները կարող են միանգամային իրական լինել՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացման արագությունը:

Իսպանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցկեղը հնարավոր կլինի հաղթահարել նոր ստեղծած դեղամիջոցների շնորհիվ, որոնք նախատեսված կլինեն քաղցկեղի նույնիսկ ամենավտանգավոր ու բարդ տեսակների, ինչպես նաև դրանց մետաստազների դեմ պայքարելու համար:

Պարզվում է՝ ԱՄՆ-ում ներկայում ապրում է քաղցկեղը լիովին հաղթահարած մոտ 14 միլիոն մարդ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում գործում է օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման լավագույն համակարգն աշխարհում: Այս համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ հիվանդությունը հնարավոր է զարգացման ամենավաղ փուլերում հայտնաբերել:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



