Մոսկվայի «Արարատ»-ը կգլխավորի Պողոս Գալստյանը
SPORTՀայազգի մարզիչ Պողոս Գալստյանը կնշանակվի Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը:
Օրեր առաջ 56-ամյա մասնագետը հեռացել էր Եկատերինբուրգի «Ուրալ»-ից, որտեղ օգնում էր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովին և գլխավորում երկրորդ թիմը: Գալստյանը նրան հայտնել է, որ առաջարկ է ստացել այլ ակումբից:
Պողոս Գալստյանը վերջին տարիներին աշխատում էր «Ուրալի» գլխավոր թիմի մարզչական շտաբում: Նա աշխատել է նաեւ ռուսական «Խիմկի»-ում, «Նիկա»-ում, «Լուչ-Էներգիա»-ում, «Կուբան»-ում:
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է: Հուլիսի 30-ին Սերգեյ Բուլատովը հայտարարել է ընտանեկան խնդիրների պատճառով գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



