Նորոգվում են նստվածք ունեցող դիտահորերը
SOCIETYԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների առանձին դիտահորերի նստվածքներին, ինչի պատճառով որոշակի անհարմարություններ են ստեղծվում ինչպես հետիոտնի, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար: Խնդրի հնարավորին արագ լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել էին կոնկրետ հանձնարարականներ: Ըստ այդմ, նստվածք ունեցող դիտահորերի գույքագրմանը զուգահեռ, այս օրերին ընթանում են նստվածքների վերացման և դիտահորերի կարգաբերման աշխատանքները. դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



