Շարունակվում են Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
SOCIETYՄայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը, որը մեկնարկել է մարտից, շարունակվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hարթ տանիքների նորոգման մասով մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի տանիքներ, որից 378-ը` հիմնովին, իսկ 370-ը՝ մասնակի: Ըստ այդմ, արդեն իսկ նորոգվել են 491 շենքերի հարթ տանիքներ, որից 13-ը` նախորդ շաբաթվա ընթացքում: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել նաև 778 բազմաբնակարան շենքերի թեք տանիքներ, որոնցից 10-ը` հիմնովին, իսկ 768-ը՝ մասնակի: Վերոնշյալ աշխատանքների շրջանակում էլ արդեն նորոգված են 708 շենքերի տանիքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



