Հայաստանից երեխաներին որդեգրել ցանկացողների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են
SOCIETY«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, երեխաների 51.2 տոկոսն աղջիկներ են:
Որդեգրման ենթակա երեխաների մեծ մասը Երևանից են, որին հաջորդում է Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը: Մինչև 6 ամսական երեխաները 14-ն են, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաները 7-ն են, մեկ տարեկանից 6 տարեկան երեխաների թիվը` 5-ն է, 6-10 տարեկան երեխաների թիվը 9-ն է, 10-15 տարեկաններինը` 5, իսկ 15-18-ը տարեկաններինը` 3:
Նրանցից 20-ն առողջ են, 23-ն ունեն առողջական խնդիրներ:
Նշված ժամանակահատվածում հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուները եղել են 106-ը, 72-ը` ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 34-ը` արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ: Որդեգրել ցանկացողների մեծ մասը 30-ից մինչև 65 տարեկան են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



