Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
SOCIETYՓրկարարական ծառայություն օգոստոսի 2-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում մասամբ այրվել է կարի մեքենա և գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը բնակարանից դուրս է բերվել տեղի ուժերով:
Բնակարանի բնակիչ՝ 1957 թ. ծնված Ա. Հ.-ը ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:39-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



