Ինչպես բարակ մազերը վերածել ճոխ ու փարթամ վարսերի. նման ծավալ ես հաստատ չէի սպասում :O
LIFEԲարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդելը, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…
Ձեզ ենք ներկայացնում վերականգնող քսուք, որն ամրացնում է մազերը և հարստացնում բազմաթիվ սնուցող բաղադրիչներով:
Քսուք՝ փարթամ ու ճոխ մազերի համար

Բաղադրիչներ
- 1 ոչ մեծ բանան
- 1 ձվի դեղնուց
- 1 ճաշի գդալ մեղր
- ½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին:
Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտավորապես երկու ժամ:
Հետո լվացեք տաք ջրով:
Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս քսուքը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



