Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ասեք՝ ինչ միրգ եք սիրում, կիմանաք՝ ով եք դուք

LIFE
Մրգերի նախընտրությունը կարող է վկայել ոչ միայն համեղ մթերքի և առողջ ապրելակերպի նկատմամբ ձեր սիրո մասին, այլև բացահայտել ձեր բնավորությունն ու սեքսուալ ակտիվությունը: Այս եզրակացությանն են եկել ամերիկացի հոգեբանները, որոնք 1 տարի հարցում են անցկացրել հարյուրավոր մարդկանց շրջանում՝ պարզելու համար որոշակի մրգեր օգտագործելու և սեքսում նախընտրությունների միջև կապը: Ներկայացնում է EnterTrain-ը։
Խնձոր
Խնձոր սիրողներն առանձնանում են կոշտ և ուղիղ բնավորությամբ, նրանք գիտեն՝ ինչ են ուզում կյանքից և գնում են դեպի իրենց նպատակը: Հաճախ նրանք լավ և գործադիր աշխատակիցներ են, իշխող ղեկավարներ, հաջողակ բիզնեսմեններ: Սակայն սեքսուալ առումով այդ մարդկանց չի կարելի դասել կրքոտ սիրեկանների շարքին, նրանք նախընտրում են ավելի հանգիստ և սահուն հարաբերություններ:
Տանձ
Տանձի սիրահար կանայք փափուկ, նուրբ և կանացի են, զուրկ չեն հմայքից և կրակից: Նրանք հիմնականում ռոմանտիկ են, որոնք սիրում են համընդհանուր ուշադրություն: Սեքսուալ առումով նրանք հրաշալի զուգընկերուհիներ են, բայց մի քիչ միանման:
Դեղձ
Դեղձի սիրահարները սառը, անզգա տիկնիկներ են արտաքինից, տաք հոգով՝ ներսից: Նրանք իսկապես բաց են լինում միայն լավ ծանոթ միջավայրում կամ շատ մտերիմ մարդու առաջ՝ մնացած ժամանակ նախընտրելով մնալ ընդհանուր խմբի մեջ: Իրենց զուգընկերոջը նրանք անմնացորդ կնվիրվեն, նրան սիրով ու հոգատարությամբ կշրջապատեն: Սեքսուալ հարաբերություններում ևս թեթև ու անկաշկանդ են, ցանկացած փորձարկման կգնան:
Բանան 
Ադամաթուզ (բանան) նախընտրողներին կարելի է դասել բարեսիրտ և բաց մարդկանց շարքին: Նրանք հաճախ տրվում են երազանքներին, ամեն ծանոթի մեջ տեսնում են ապագա ամուսնու և շատ ակտիվորեն խթանում են հարաբերությունների զարգացումը, ինչը հաճախ վախեցնում է տղամարդկանց: Նրանց, ովքեր «կկծեն այդ միրգը, սպասվում են անմոռանալի զգացողություններ ինչպես փոխհարաբերությունների, այնպես էլ սեքսուալ առումով:
Խաղող
Խաղող սիրողները հավատարիմ ընկեր են: Նրանց կարելի է գաղտնիքներ վստահել և վստահ լինել, որ կպահեն: Նրանք բավական փակ են շրջապատի հետ: Սեքսուալ հարաբերությունների առումով բավական արագ են «անցնում գործի», և «առաջին հանդիպման սեքս չկա» կարգախոսը նրանց համար չէ: Նրանք արագ տրվում են նոր հետաքրքրությունների, արագ էլ մարում են: Խաղողի սիրահարները մենակություն չեն սիրում, բայց նրանց, ովքեր իրենց սիրով ու հոգատարությամբ կշրջապատեն, առատորեն կվարձատրեն:
Արքայախնձոր
Արքայախնձոր (անանաս) սիրում են իսկական էսթետներն ու հրաշալին գնահատողները: Նրանց հատուկ են կշռադատվածությունն ու ռացիոնալությունը, նրանք հստակ գիտեն՝ ինչ պետք է անել, երբ ու ինչպես:  Եթե անանաս սիրող աղջկա ծրագիրն ընթանա ինչպես պետք է, նա կդառնա հավատարիմ ընկերուհի և կին, պատրաստ է իր կեսի համար իրագործել ամենայուրահատուկ սեքսուալ երևակայությունները:
Նարինջ
Նարնջի սիրահարները (նաև թուրինջի) համարվում են «սովորական», համեստ, երբեմն նույնիսկ փակ: Որպեսզի ձեր առաջ բացվի այդ մրգի ներքին փափկությունը, պետք է շատ ջանք թափել : «Նարինջն» աստիճանաբար կբացվի ինչպես փոխհարաբերություններում, այնպես էլ սեքսուալ կյանքում: Թող հույզերի պայթյուն չլինի, փոխարենը՝ հիստերիաներ էլ չեն լինի:
Կիվի
Կիվի սիրող կինը շատ քմահաճ է: Նա սեփական կանոնների և սկզբունքների մի ամբողջ փունջ ունի, ինչի պատճառով նրա համար դժվար է շփվել շրջապատի հետ: Բայց այդ տեսակի ամբողջ կանոնադրությունն ընդունելու դեպքում նա կբացահայտվի որպես փափուկ և դրական մարդ: Դա վերաբերում է նաև երկրորդ կեսի հետ հարաբերություններին. պետք չէ միշտ զգացմունքայնություն և վառ կիրք ակնկալել, բայց հավատարիմ և հասկացող ընկեր լիովին կարող եք ունենալ:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan