Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային փաթեթը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ առավել ուշ համապատասխան հայտարարություն կտարածվի:
Փաթեթը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: 2014թ-ից ի վեր Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներից այս փաթեթն ամենամասշտաբայինն է: Այն նախատեսում է ոլորտային պատժամիջոցներ ռուսական տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում՝ Եվրոպայում ռուսական էներգետիկ ծրագրերի նկատմամբ:
Կրեմլը փաթեթը գնահատել է որպես «խիստ բացասական»: Ավելի ուշ Մոսկվան նախաձեռնել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



