Հետախուզվողը հայտնաբերվել է Օղակաձև զբոսայգում
SOCIETY: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին, որը հուլիսի 27-ին փախուստի էր դիմել Մարտունու բաժնի ՁՊՎ-ից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ահարոն Անտոնյանը ներկայացվել է հետախուզումը նախաձեռողին: Քննությունը շարունակվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



