Իրանական Արեւելյան Ատրպատական նահանգի ղեկավարը ժամանել է Ադրբեջան
INTERNATIONAL NEWSԻրանի Արեւելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Իսմայիլ Ջաբբարզադեն ժամանել է Ադրբեջան:
Ադրբեջանում Իրանի դեսպանատանը AP-ին հայտնել են, որ այցի շրջանակում Ջաբբարզադեն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի, էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի, ինչպես նաեւ Բաքվի քաղաքապետի հետ: Ջաբբարզադեն կայցելի նաեւ Գյանջա: Այցը կավարտվի հոկտեմբերի 22-ին:
Նշվում է, որ Բաքու ժամանելուց առաջ Իսմայիլ Ջաբբարզադեն այցելել է Նախիջեւան եւ հանդիպել ինքնավար հանրապետության ղեկավար Վասիվ Թալիբովի հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



