Դավիթաշենի պայթյունի հետեւանքով վիրավորներից մեկը մահացել է. դեպքի վայրում ականներ են հայտնաբերվել
SOCIETYԴավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորներից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայթյունը որոտացել է Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված: Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



