Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակած ու փախուստի դիմած Թելման Քալաշյանի տանը հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ և «ԻԺ» տիպի հրացան

LIFE

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչությունում հարուցված սպանությունների փաստով քրեական գործի շրջանակում վարչության քննիչները միջնորդություն են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, որպեսզի խուզարկութուն կատարվի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանում է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո սրահում քաղաքացիների վրա կրակած, այնուհետև դեպքի վայրից փախուստի դիմած 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչները ընթերակաների ներկայությամբ նշված տանը՝ հյուրասենյակի բազմոցի դարակի մեջ, հայտնաբերել են «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտով։ Թոնրատանն էլ քննիչները հայտնաբերել են չհաշվառված «ԻԺ-18 Ե» տիպի 1 փողանի ողորկափող որսորդական հրացան։ Քննիչների կողմից նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ ձերբակալվել է նաև հետախուզման մեջ գտնվող Թ. Քալաշյանի հորեղբայրը՝ համագյուղացի, 67-ամյա Քյարամ Բրոյի Քալաշյանը, ով Թ. Քալաշյանին ավտոմեքենայի վթարված վայրից տեղափոխել է իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ԼՏ 077 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Թ. Քալաշյանին հայտնաբերելու ուղղությամբ, ում նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կալանքի միջնորդություն էր ներկայացրել քննիչը, և դատարանը բավարարել է միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, որի նախաքննությունը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հանձնարարվել էր ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչներին, ինչպես նաև ոստիկանությունը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025