Լոլիկի «սուպեր» հատկությունը
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքում ապացուցվել է, որ լիկոպինը՝ լոլիկում կամ ձմերուկում պարունակվող պիգմենտը, կարող է վերականգնել սրտանոթային հիվանդությունների հետևանքով վնասված անոթները և զարկերակները:

Հետազոտողները փորձ են արել, որին մասնակցել է սրտանոթային հիվանդություններով տառապող և ստատիններ ընդունող 36 հիվանդներ, նաև 36 առողջ մարդ: Հետազոտության ընթացքում փորձի մասնակիցներին տվել են կա՛մ լիկոպին պարունակող դեղ, կամ` պլացեբո:

Արդյունքում արձանագրվել է, որ լիկոպին ստացած հիվանդների դեպքում արյունատար անոթների անցանելիությունն ավելացել է 53%-ով: Աշխատանքի հեղինակները պնդում են՝ իրենց հաջողվել է ապացուցել, որ լիկոպինն իսկապես օգնում է վերականգնել վնասված անոթներն ու զարկերակները:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



