Ալեքսիս Օհանյանը բացահայտել է իր և Սերենա Ուիլիամսի ապագա երեխայի սեռը
LIFEԱլեքսիս Օհանյանը բացահայտել է, թե ինչ երեխա են ինքն ու Սերենա Ուիլյամսը սպասում։ Երեխան Reddit պորտալի հիմնադրի ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջնեկն է։
Ավելի վաղ զույգը լրագրողներին ասել էր, որ չեն ցանկանում իմանալ երեխայի սեռը, սակայն Ջիմմի Քիմմելի թոք-շոուի ժամանակ Օհանյանը բացեց գաղտնիքը։
«Պատրաստվում ենք անակնկալի։ Ասեմ այսպես, մենք կասկածում ենք։ Սերենան հաղթեց Ավստրալիայի առաջնությունը հղիության ժամանակ, այդ իսկ պատճառով նրան թվում է, որ երեխան աղջիկ է լինելու»,-ասել է Ալեքսիսը։
Օհանյանն ասել է, որ մանկուց շրջապատված է եղել ուժեղ կանանցով ու հիացել նրանցով։
Ալեքսիսը նաև նշել է, որ թենիսի երկրպագու չի եղել մինչև Սերենայի հետ հանդիպումը։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



