Մակրոնի նախագահական վարկանիշն ընկել Է մինչեւ 36 տոկոս
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ նրա կառավարության աջակցության վարկանիշը շարունակում Է ընկնել եւ հուլիսի վերջին նվազել Է մինչեւ 36 տոկոսի նշագիծ: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ օգոստոսի 3-ին հրապարակված տվյալները, որը CNews հեռուստաալիքի եւ Huffington post հրատարակության պատվերով անցկացրել Է YouGov ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ցույց Է տվել ուսումնասիրությունը, հուլիսի վերջի դրությամբ ֆրանսիացիների միայն 36 տոկոսն Է դրական գնահատում Մակրոնի գործողությունները պետության ղեկավարի պաշտոնում: Մեկ ամսվա ընթացքում վարկանիշի անկումը կազմել Է 7 տոկոսային կետ: Դրա հետ մեկտեղ նախագահի աշխատանքին միանշանակ բացասական Է վերաբերվում հարցվածների արդեն 49 տոկոսը. դա 13 կետով ավելի Է, քան մեկ ամիս առաջ:
Կրճատվել Է նաեւ վարչապետ Ֆիլիպի կողմնակիցների թիվը: Նրա վարկանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել Է 2 կետով՝ կանգ առնելով 37 տոկոսի նշագծին: Դրա հետ մեկտեղ հունիսի համեմատությամբ աճել Է այն հարցվածների թիվը, որոնք բացասական գնահատականն են ընտրել վարչապետի եւ կառավարության աշխատանքի վերաբերյալ հարցի պատասխանում: Եթե մեկ ամիս առաջ այդպիսիք կազմում Էին 31 տոկոս, ապա հուլիսի վերջին նախարարների կաբինետի գործունեությունը բացասական գնահատողների բաժինը հասել Է 42 տոկոսի: Սա արդեն առաջին հետազոտությունը չԷ, որը վկայում Է Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարների ժողովրդականության կտրուկ անկման մասին, ղեկավարներ, որոնք իշխանության են եկել ընթացիկ տարվա մայիսին: Հուլիսի վերջին իր ամփոփագիրն Է հրապարակել Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտը, որի տվյալներով նախորդ ամսին Մակրոնի վարկանիշը կրճատվել Է միանգամից 10 կետով՝ կազմելով 54 տոկոս: Նոր նախագահի աշխատանքից դժգոհների բաժինը նույն այդ ժամանակաշրջանում ավելացել Է՝ 35 տոկոսից հասնելով 43 տոկոսի:
Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հուլիսյան հարցման տվյալներով՝ նվազել Է նաեւ Ֆիլիպի վստահության վարկանիշը, որին Մակրոնն այդ պաշտոնին Է նշանակել մայիսի սկզբին նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակից անմիջապես հետո: Հուլիսին կառավարության ղեկավարի աշխատանքին դրական գնահատական Է տալիս հարցման մասնակիցների 56 տոկոսն այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ նրան աջակցում Էր հարցվածների 64 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



