Մանկատները շրջանավարտներին կօգնեն դրամական օգնություն ստանալու հարցում
SOCIETYԿառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշման համաձայն՝ մանկատունը կաջակցի մանկատան սանին մինչև իր 18 տարին լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի դրամական օգնության տրամադրման հայտ-պահանջագրի ներկայացումը նախարարություն:
«Այսպիսով, Հայաստանի մանկատներն իրենց շրջանավարտներին կօգնեն լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրամական օգնություն ստանալու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



