Կոնստանտին Օրբելյանն Օպերային թատրոնի տնօրեն է նշանակվել
SOCIETYՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնի տնօրենԱնդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայնազատվել էր պաշտոնից։ Մեկ այլ հրամանովԱնդրանիկ Արզումանյանը նշանակվել էրմշակույթի նախարարի խորհրդական:
Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենիպարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



