Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան Արդա Թուրանը հնարավոր է տեղափոխվի Միլան
SPORT«Ատլետիկո Մադրիդի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը հայտնվել է «Միլանի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հայտնում է «AS»-ը, միլանյան թիմի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Պարբերականի հավաստմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունը «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչինն է:
Հարկ է նշել, որ Թուրանը «Ատլետիկոյի» հետ մինչև 2017 թվականը պայմանագիր ունի, իսկ հրաժարագինը կազմում է 41 միլիոն եվրո:
Լա լիգայի ավարտված առաջնությունում Արդա Թուրանը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



