Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի նշանները՝ ըստ լուսնային օրացույցի

LIFE

Dailyhoro.ru կայքը գրում է, որ լուսնային կենդանակերպի օգնությամբ կարելի է վեր հանել թաքնված տաղանդներն ու հասկանալ, թե կյանքի որ ոլորտներում կարող եք հաջողության հասնել։

Խոյերն առանձնանում են բարձր ակտիվությամբ, էնտուզիազմով և կյանքի նկատմամբ մեծ սիրով։ Կարող են հեշտությամբ հասնել ցանկալիին։ Հաջողության են հասնում կազմակերպչական և կառավարման ոլորտում։ Թերություններից են մյուսների զգացմունքներն ընդունելու դժվարությունները և նպատակներին հասնելու համար ցանկացած ճանապարհն ընտրելը։

Ցուլերը ձգտում են նյութական և հոգեկան կայունության, կենտրոնանալու բարձր կարողության։ Ֆինանսական առումով հաջողության են հասնում։ Թերություններից են կամակորությունը և գործունեության ոլորտի վրա կենտրոնացվածությունը։

Երկվորյակների բնավորության մեջ երկակիություն է առկա՝ թեթև բնավորությունն ու ընկերասիրությունը համատեղվում են բացասական զգացմունքների պոռթկումների հետ։ Կարող են մյուսների զգացմունքները հասկանալ այնպես, կարծես իրենք են զգում դրանք։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներին ուղեկցում է հաջողությունը։

Խեցգետինները զգացմունքային են։ Սուր են ընկալում աշխարհը, կարող են նկատել մյուսների բնավորության ամենափոքր փոփոխությունները։ Երբեմն սա հանգեցնում է հոգեկան հյուծվածության և հիվանդությունների նյարդային ֆոնի վրա։ Արտիստիկ են, հեշտությամբ են հաջողության հասնում արվեստում։

Առյուծներն ի ծնե լիդեր են։ Լավ զարգացած ինտուիցիան միշտ հուշում է նրանց, թե ինչպես է հարկավոր դուրս գալ ցանկացած խնդրահարույց իրավիճակից։ Խարիզմատիկ են, փառասեր, ինչը կարող է էգոիզմի հանգեցնել։ Կարող են հաջողությամբ դրսևորել իրենց ցանկացած ոլորտւմ, որը կապված է հրապարակայնության հետ։

Կույսերի բնավորության գերակա գծերից են պունկտուալությունը, նրբությունն ու հանգստությունը։ Կարող են ներդաշնակություն բերել նույնիսկ ամենաանկայուն շրջապատ և բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Հաջողությամբ դրսևորվում են բժշկության ոլորտում, ինչպես նաև երեխաների հետ աշխատանքում։

Կշեռքներն իրենց վառ են դրսևորում մյուսների հետ հարաբերություններում։ Ամուր ամուսնական հարաբերություններ են կառուցում։ Անհրաժեշտ աջակցություն ստանալու դեպքում հաղթահարում են ինքնավստահության պակասը և հաջողության հասնում։

Կարիճները լավ զարգացած ինտուիցիա և ստեղծագործական միտք ունեն։ Լավ զգում են մյուսներին, կարող են հաշվարկել իրավիճակը մի քանի քայլ առաջ և կանխատեսել սպասվող իրադարձությունները։ Ինքնադրսևորման համար հաճախ ստեղծագործական գործունեության ոլորտ  են ընտրում։

Աղեղնավորներն ակտիվ են և անկանկատեսելի։ Լավ վերլուծական կարողություններ ունեն, հակված են էպատաժային պահվածքի։ Սթրեսային իրավիճակներում կարող են ենթարկվել պոռթկմանը և չմտածված քայլեր անել։ Իրենց հաջողությամբ դրսևորում են հանրային մասնագիտություններում։

Այծեղջյուրները նպատակասլաց են և կենտրոնացած։ Կարողանում են պլանավորել ժամանակը և կանխատեսել սեփական գործողությունների արդյունքները։ Այդ պատճառով էլ հեշտությամբ հասնում են նպատակներին։ Պրագմատիկ են, հազվադեպ են վառ զգացմունքներ արտահայտում։ Ուշադրություն չեն դարձնում այն ամենին, ինչ իրենց չի վերաբերում։

Ջրհոսները մեծ ուշադրություն են դարձնում շրջապատող աշխարհին։ Ցանկանում են ճանաչել բնության և մարդու բնավորության գաղտնիքները։ Այդ պատճառով էլ մանրակրկիտ վերլուծում են յուրաքանչյուր մարդու անձը, ում հետ հարաբերություններ են սկսում։ Երբեմն մարդկանց մասին կարող են ավելի շատ բան պատմել, քան վերջիններս գիտեն իրենց մասին։ Լավ հոգեբաններ են։

Ձկներն առանձնանում են շրջապատի հանդեպ մեծ սիրով։ Միշտ պատրաստ են շրջապատին նյութական և հոգեբանական օգնություն ցուցաբերել։ Հաճախ են բախվում են այն երևույթի հետ, երբ մարդիկ իրենց բարությունն օգտագործում են սեփական նպատակներով։ Պաշտպանության կարիք ունեն։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan