Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել է 6-րդ տեղը
SPORTՖինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականի անդամ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթելով Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին, բրոնզե մեդալ նվաճեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:
Թիմային հաշվարկով Հայաստանի երիտասարդական հավաքականը 32 միավորով գրավեց վեցերորդ տեղը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



