Շատինի մանկապարտեզի վերակառուցման նպատակով հատկացվեց ավելի քան 14 մլն դրամ
SOCIETYՓոփոխություն կատարելով նախկին որոշման մեջ՝ գործադիրը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Վայոց Ձորի մարզպետարանին հատկացնել 14 մլն 475 հազ. դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ որոշման ընդունմամբ կվերակառուցվի Վայոց ձորի մարզի Շատին համայնքի մանկապարտեզի շենքը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրել է 2017 թ. 9 ամսում 1 մլրդ 190 մլն 693.5 հազ. դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



