Խոլերայով 9 հազարից ավելի վարակվածների են հայտնաբերել Իրաքում, Տանզանիայում եւ Կոնգոյի ԴՀ-ում
INTERNATIONAL NEWSԻրաքում, Տանզանիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը գերազանցել Է 9 հազարը: Այդ մասին, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:
«Հոկտեմբերի 15-ի տվյալների համաձայն, Իրաքի 15 նահանգներում լաբորատոր քննությամբ հաստատվել Է խոլերայով վարակվելու 1655 դեպք, ներառյալ մահվան երկու դեպք: Տանզանիայում, ներառյալ Զանզիբարը, հոկտեմբերի 13-ի տվյալներով՝ գրանցվել Է վարակման 4324, այդ թվում մահվան 67 դեպք: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել Է 3189 դեպք, որոնցից 91-ը մահաբեր են եղել»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



