Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 դպրոցի հանրակացարանի տարածքները նվիրաբերվում են դրանք զբաղեցրած քաղաքացիներին
SOCIETYՀՀ կառավարությունն ընդունած նախագծով որոշում կայացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է 6-ամսյա ժամկետում կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



