Հրդեհ Թբիլիսյան խճուղում . բնակիչն այրվածքներ է ստացել
SOCIETYՕգոստոսի 4-ին, ժամը 04:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի 35/2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 33/2 շենքի Յ. Ա.-ին պատկանող բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:18-ին:
Այրվել է հյուրասենյակը (25 քմ) եւ ննջասենյակը (15 քմ) ամբողջությամբ՝ գույքով: Բնակիչ Յ. Ա.-ը գլխի շրջանում այրվածքներ է ստացել. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



