Արոնյանը պարտություն կրեց Սինքֆիլդի գավաթի 2-րդ տուրում
SPORTԿայացել են Grand Chess Tour-ի 3-րդ փուլի՝ Սինքֆիլդի գավաթի 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Ֆաբիանո Կարուանայի հետ։ Խաղն ավարտվեց 110-րդ քայլում՝ Կարուանայի հաղթանակով։ Ամբողջական միավոր վաստակեցին նաև Կարլսենն ու Սոն։ Նակամուրա-Վաշիե-Լագրավ և Սվիդլեր-Անանդ զույգերը կիսեցին միավորը։
Սինքֆիլդի գավաթում 2-րդ տուրից հետո Կարլսենը, Կարուանան և Վաշիե-Լագրավն ունեն 1․5-ական միավոր։ Լևոնը 1 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը։
Օգոստոսի 4-ին կայանալիք 3-րդ տուրում զույգերը դասավորվել են հետևյալ կերպ`
Կարուանա-Նեպոմնյաշչի
Կարյակին-Արոնյան
Անանդ-Կարլսեն
Վաշիե-Լագրավ-Սվիդլեր
Սո-Նակամուրա
Սինքֆիլդի գավաթի երրորդ տուրի խաղերը կմեկնարկեն 22։00-ից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



