Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը 30 տարի անց կրկին կմարտնչեն որպես Ռոկկի եւ Իվան Դրագո
LIFEՕ՜, այո, լեգենդը վերակենդանանում է: Սիլվեսթեր Ստալոնեի մեջ գնահատելի է այն, որ չնայած Հոլիվուդի մեգաաստղ է, աստղային հիվանդությամբ չի տառապում եւ հանգիստ կարող է շփվել պապարացիների, ինչպես նաեւ` երկրպագուների:
71-ամյա դերասանին TMZ-ի պապարացիները նկատել են ռեստորանից դուրս գալիս եւ մի քանի հարց տվել «Creed» ֆիլմի մասին: Եվ այո... Ստալոնեն հաստատել է, որ այն շարունակություն է ունենալու, եւ 30 տարի անց Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը նորից մարտնչելու են որպես Ռոկկի եւ Իվան Դրագո:
Սակայն առայժմ ոչինչ հայտնի չէ սցենարի մասին: Հիշեցնենք, որ Իվան Դրագոն «Ռոկկի»-ի չորրորդ մասում սպանեց Ապոլլո Քրիդին եւ, լուրերի համաձայն, նոր ֆիլմում իրադարձությունները ծավալվելու են Ապոլլոյի որդու եւ Դրագոյի որդու մենամարտի շուրջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



