Կարդալն արմատապես փոխում է մարդու գլխուղեղը. գիտնականներ
LIFEՄի խումբ գիտնականներ հայտարարել են, որ այն մարդկանց մոտ, որոնք նախկինում չէին կարդում, փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն գլխուղեղի մեծ կիսագնդերում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարդալու գործընթացը մարդկանց մոտ ավելի շատ նյարդապլաստիկ փոփոխություններ է առաջացնում, քան նախկինում էր ենթադրվում:
Գիտնականները մի քանի ամիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են մարդկանց, որոնք կարդալու հետ կապված վարժություններ էին անում: Ընդ որում՝ գիտափորձին մասնակցում էին անգրագետ հնդիկներ:
Պարզվել է, որ կարդալը նախկինում անգրագետ մարդկանց մոտ առաջացնում էր փոփոխություններ ոչ միայն գլխուղեղի մեծ կիսագնդերում, այլև թալամուսում (տեսաթումբ) և ցողունային բաժիններում:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



