Հպարտ եմ, որ ձեր կողքին եմ եղել. Նեյմարի հուզիչ գրառումը Մեսսիի ու Սուարեսի մասին
SPORTՆեյմարը, ով օրերս «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց, իր արդեն նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի մասին գրառում է կատարել ինսթագրամի իր էջում: «Եղբայրներ, ես ձեզ միայն լավն եմ ցանկանում: Շնորհակալ եմ այս տարիների համար: «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուս պատճառներից մեկը Մեսսին էր: Ցանկանում էի խաղալ իմ կուռքի հետ: Սուարեսը մեծ երջանկություն է տվել մեզ: Շատ բաներ եմ սովորել քեզնից, հատկապես՝ «առաջինը խփիր» արտահայտությունը: Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ իմ ընկերներին միասին անցկացրած մեր տարիների համար: Հպարտ եմ, որ ձեր կողքին եմ եղել»,- գրել է ֆուտբոլիստը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



