Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը
SPORT«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը հավակնում են դառնալ Եվրոպայի լիգայի 2016-2017 թթ. խաղարկության լավագույն խաղացող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առավելության հասավ հոլանդական «Այաքս»-ի նկատմամբ 2:0 հաշվով: Այդ մրցավեճում երկրորդ գոլը հեղինակեց Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցաշարի 11 խաղում խփել է 6 գոլ, Իբրահիմովիչը՝ 5, Պոգբան՝ 15 խաղում 3 գոլ:
Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



