Սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար
SOCIETYՀայաստանի կառավարության որոշման համաձայն` սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունն ընդլայնվում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ աջակցության գործում այս անգամ ավելացել է նաև կրթության բաղադրիչը:
«Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Դե իսկ 1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերն անվճար են ստանում հանրապետության ամբողջ տարածքում»,- ասաց նա:
Կառավարության որոշման համաձայն սոցիալական աջակցություն ստացող Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



