Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

SOCIETY

 ՀՀ Դատախազության կոլեգիայի օգոստոսի 4-ին կայացած ընդլայնված նիստում,որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ իրավունքների ապահովման առանձնահատուկ կարևորությունն ընդգծելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբերի կողմից նախորդ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրվել և վեր են հանվել այս ոլորտում առկա գործնական խնդիրները և առաջարկվել հստակ լուծումներ: Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքը և ներպետական իրավական կարգավորումները:

Հատուկ ուշադրության և վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները՝ փաստելով, որ դրանք հետևանք են նաև կալանավորման հիմքերի պարզմանն ու հիմնավորմանն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև նման փաստական տվյալների տիրապետելու դեպքում, անհետևողականության կամ չիմացության պատճառով խափանման միջոց կալանավորում կիրառելու բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քննիչի կողմից դրանք միջնորդության մեջ չարտացոլելու և չվերլուծելու: Մանրամասն վերլուծվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի՝ եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճռներում արձանագրված խախտումների պատճառները:

Հատուկ կարևորվել է վկաներին դատարան ներկայացնելու ուղղությամբ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու և որպես նշված իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիք՝ դատավարության ավելի վաղ փուլերում դրա իրացման անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է վեր հանված խնդիրների և ՄԻԵԴ ձևավորած չափանիշների համադրությամբ սահմանված կառուցակարգերի անշեղ պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով դրանց խախտման դեպքում իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիությունը: Կոլեգիայի նիստին մասնակցել և քննարկված հարցերի շուրջ դիտարկումներով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված ուղեցույցները կուղարկվեն քննություն իրականացնող համապատասխան մարմիններ և կտեղադրվեն ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program