«Սևանա լիճ 2017» բռնցքամարտի առաջնությունը՝ խթան համայնքի կյանքի աշխուժացմանը և երիտասարդների կոփմանը
SPORTՕգոստոսի 2-3-ին Մարտունու հանրային լողափում տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական առաջնությունը,որն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Այն կազմակերպել են քաղաքի մարզադպրոցի մարզիչններ Գևորգ և Գագիկ Սարգսյանները:
Ներկաներին ողջունեց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքով՝ նման մրցաշարերի դերը շատ կարևոր է համայնքային կյանքում, այն խթանում է նոր սերնդի ճիշտ դաստիարակմանը, կոփմանը, առողջ լինելուն:
Past.am-ին Մարտունու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մրցաշարին մասնակցում էին Մարտունու, Երևանի Դինամո և Էրեբունի, ինչպես նաև Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից շուրջ 220 բռնցքամարտիկ։ Մարտունու Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին հորիզոնակը:
Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկները Մարտունու մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով: Մարտունու ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունու բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով:
Մրցաշարին մասնակից մրցանակակիր մարզիկները ստացան համապատասխան կարգի մեդալներ և պատվոգրեր, իսկ մարզիչները և մրցավարները պարգևատրվեցին մարզադպրոցի գավաթներով: Հավելենք, որ մրցաշարի մասնակիցները անցկացրեցին նաև ակտիվ հանգիստ Սևանա լիճի ափին:






1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



