Նոր և օգտակար կարտոֆիլ
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի կենսաբանների նոր մշակումը, որը կարտոֆիլի նոր սորտ է՝ հարուստ նուտրիենտներով, վիտամիններով և օգտակար նյութերով, միաժամանակ քաղցկեղածիններ չի պարունակում, միջուկը մանուշակագույն կամ կարմիր է:

Գիտնականները պնդում են, որ այդպիսի կարտոֆիլը հարուստ է ոչ միայն հակաօքսիդանտներով, այլ նաև վիտամին С-ով, ֆոլաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով և տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ նոր կարտոֆիլը պարունակում է մոտավորապես նույնան հակաօքսիդանտներ, որքան հապալասը կամ նուռը, որոնք շատ հարուստ են այդ նյութերով:
Գիտնականների պնդմամբ՝ նոր կարտոֆիլը գրեթե չի պարունակում նյութեր, որոնք եփելուց հետո վերածվում են քաղցկեղածինի:

Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, նոր կարտոֆիլը պարունակում է նյութեր, որոնք աչքերը պաշտպանում են կատարակտից դիաբետի առաջացման և ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ոչ ընկալունակության աճի դեպքում:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
AraratBank Joins Social Impact Award 2025 Summit in Ljubljana
5
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram



