Աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ դուրս կգա Հայաստանի երեք ըմբիշ
SPORTՖինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականից գորգ կմտնի երեք մարզիկ:
50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Դաստանբեկն է։
Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կհանդիպի Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին, իսկ 74 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի բելառուս Եվգենի Յուրովի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



