Ստամբուլում վրացի բանտարկյալները զանգվածային հացադուլ են հայտարարել
SOCIETYՍտամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Բանտարկյալների ընտանիքների անդամներն էլ իրենց հերթին Ստամբուլի բանտի ղեկավարությանը մեղադրում են բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան և վատ վերաբերմունքի համար:
Արդեն 4 օր տևող հացադուլի պատճառը բանտարկյալներին տրվող անորակ սնունդն ու բանտում աղոթքի համար նախատեսված անկյունի բացակայությունն է:
Բանտարկյալների ընտանիքները մեղադրում են նաև վրացական դիվանագիտական ծառայություններին խնդրի նկատմամբ անհետևողական լինելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



