Վաշինգտոնին չի կարելի վստահել. Հասան Ռոհանի
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնին չի կարելի վստահել: Այս մասին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է PressTV-ն:
Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարում Իրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ռոհանին ընդգծել է, որ Իրանը երբեք չի խախտի այն, բայց եւ չի լռի ԱՄՆ-ի պահվածքի առիթով:
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն «պատժամիջոցների եւ սպառնալիքների անօրինական եւ անարդյունավետ քաղաքականություն է վարում», եւ դա աշխարհին ապացուցեց, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել:
Ռոհանին ընդգծել է, որ պատժամիջոցների սահմանման ժամանակն անցել է, եւ բոլոր հարցերի շուրջ բանակցելու կոչ է արել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



