Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Օտա Բենգա. կարճ և ողբերգական կյանքն այն մարդու, որը կապիկների հետ ցուցադրվում էր կենդանաբանական այգում

LIFE

Նրա ընտանիքի անդամները սպանված էին, իսկ նա ստրուկ էր դարձել և ապրում էր նյույորքյան Բրոնքս կենդանաբանական այգու կապիկի վանդակում: Այսպիսինն էր Օտա Բենգայի ճակատագիրը:

Օտա Բենգան նյույորքյան Բրոնքս կենդանաբանական այգում 1906 թվականին

Նրա կարճ կյանքը գաղութատիրական քաղաքականության արդյունք էր: Չնայած այն բանին, որ արժանանում էր ամենաստոր վերաբերմունքին, Օտա Բենգան անում էր ամեն հնարավորը՝ պահպանելու իր մարդկային արժանիքներն ու հատկանիշները: Նրա կյանքի ողբերգական պատմությունը սկսվել է Կոնգոյում:

 

Բելգիական Կոնգոն Օտա Բենգայի ժամանակներում

Կոնգոյում բռնի կերպով աշխատավոր դարձած շատ մարդկանց ձեռքերը կտրում էին անհնազանդության համար բելգիացիների՝ Կոնգոյի շրջափակման ժամանակ:

Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը աչք էր դրել շրջանի հսկայական կաուչուկային պլանտացիաների վրա: Չնայած որ նոր գաղութը պետք է անվանվեր Կոնգոյի Ազատ Հանրապետություն, տարածքը, որի չափսը մոտավորապես հավասար էր Ալյասկայի և Տեխասի չափսերի գումարին, ոչ մի ազատ բան չուներ իր մեջ: Այն կարծես Լեոպոլդ II-ի սեփականությունը լիներ: Այն հարկադիր աշխատանքի և զանգվածային սպանությունների շրջան էր: Հենց այս սարսափի մեջ էլ ծնվել է Օտա Բենգան:

 

Մանկությունն ու երիտասարդությունը

Օտա Բենգան 1904 թ.

Բենգան ծնվել է Իտուրի անտառում՝ ծայր հյուսիս-արևելքում՝ Մբուտի ցեղում: Այս ցեի անդամներն ապրում էին ընտանեկան խմբերով, որոնք բաղկացած էին 15-20 հոգուց: Ժամանակ առ ժամանակ մի գյուղից մյուսն էին տեղափոխվում՝ կախված եղանակից և որսային պայմաններից: Օտան ամուսնացավ և երկու երեխա ունեցավ: 1890-ականների սկզբին բելգիական զինվորները հայտնաբերեցին Օտա Բենգայի գյուղը և սպանեցին նրա ողջ ընտանիքին: Այդ ընթացքում նա որսի էր գնացել, այդ իսկ պատճառով էլ հաջողել էր փրկվել:

 

Մեկ ֆունտ աղ, մեկ կապ կտոր

Օտա Բենգան (ձախից երկրորդը) համացեղայինների հետ

Սակայն մահի կամ այլ ընտանեկան խումբ գտնելու փոխարեն ճակատագիրը Օտային տվեց երրորդ տարբերակի հնարավորություն: Անտառում նրան գտան ստրուկների վաճառականները, որոնք կապեցին նրան, դուրս բերեցին անտառից և ստիպեցին աշխատել պլանտացիաներում: 1904 թ. Օտա Բենգան հանդիպեց ամերիկացի բիզնեսմեն և հետազոտող Սեմյուել Վերներին: Վերջինս ճամփորդում էր Կոնգոյում՝ փորձելով գտնել «կիսամարդկանց», որոնց կցուցադրեր Սենթ-Լյուիսի համաշխարհային տոնավաճառում: Նրա առաջադրանքը աֆրիկացի պիգմեյ գտնելն էր: Տեսնելով Օտա Բենգային, որը նիհար էր, չափազանց մուգ մաշկ ուներ, շատ կարճահասակ էր, սուր արտահայտիչ ատամներ ուներ, Վերները որոշեց, որ սա իդեալական տարբերակ է իր համար: Նա Օտային գնեց մեկ ֆունտ աղով և մեկ կապ կտորով:

 

Ճանապարհորդություն օվկիանոսով

Վերների խումբը Օտային տարավ Սենթ-Լյուիս, որտեղ վերջինս դարձավ 1904 թ. համաշխարհային տոնավաճառի դեմքը: Նա և այլ ցեղային աֆրիկացիներ արագ հասկացան, որ ամբոխը ցանկանում էր տեսնել իսկական աֆրիկացի «վայրենիների», այդ իսկ պատճառով սկսեցին նմանակել ամերիկյան հնդիկների պարերը: Օտա Բենգան սկսեց այցելուներից հինգական ցենտներ հավաքել, որպեսզի ցույց տար իր տարօրինակ ատամներ: Տոնավաճառից հետո Օտան որոշ ժամանակով Վերների հետ վերադարձավ Աֆրիկա: 1905 թ. նա կոնգոյական այլ ցեղ մտավ և ամուսնացավ, սակայն կինը շուտով մահացավ օձի խայթոցից: Վերջիվերջո Բենգան Վերների հետ վերադարձավ ԱՄՆ 1906 թվականին:

 

Օտա Բենգայի հետագա կյանքը

 

New York Times թերթում անոնս պիգմեյ Օտա Բենգայի մասին, որը Բրոնքսի կենդանաբանական այգու նոր «ցուցանմուշն» էր

1906 թ. Նահանգներ վերադառնալով՝ Օտան հայտնվեց Ամերիկայի պատմության թանգարանում, որտեղ նորից «զվարճացնում» էր այցելուներին՝ փնթփնթան կիսամարդուկի դեր տանելով: Թանգարանում նրան լավ էին վերաբերվում, մինչև որ տնօրենը չհրաժարվեց Վերներին վճարել Օտա Բենգայի ներկայացումների համար: Արդյունքում Վերները Օտային «հանձնեց» Բրոնքսի կենդանաբանական այգուն, որտեղ նրան տեղավորեցին կապիկների վանդակում: Բենգային թույլատրվում էր ազատ շրջել այգու ողջ տարածքով, սակայն նրա «ննջարանը» հենց կապիկների վանդակն էր: Նրան ներկայացնում էին նյույորքյան ցուցադրության ժամանակ՝ մարդու էվոլյուցիայի թեմայի շրջանակներում:

Տեղի սև հոգևորականությունը վրդովված էր՝ տեսնելով «ցուցանմուշին», և պահանջում էր Օտա Բենգային ազատ արձակել: Նրանք այս պահանջով դիմել են անգամ կառավարչին: Արդյունքում Օտան դժվարությամբ ազատ արձակվեց և ուղարկվեց սևամորթների համար նախատեսված ապաստարանում բնակվելու: Նրա նոր խնամակալ Ջեյմս Գորդոնը նոր ատամներ տեղադրեց նրա բերանում, տեղավորեց սևամորթ երեխաների համար նախատեսված դպրոցում և անգամ աշխատանք գտավ Օտայի համար ծխախոտի արտադրամասում:

1914 թվականին Օտան որոշեց վերադառնալ Աֆրիկա: Կյանքն Ամերիկայում նրա համար չէր նախատեսված: Նա գումար հավաքեց և հնարավորություններ սկսեց փնտրել իր հայրենիք մեկնելու համար: Այս ժամանակ Լեոպոլդ II-ն արդեն մահացած էր, և բելգիական ռեժիմը Կենգոյում համեմատաբար թուլացել էր: Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ուղևորափոխադրումների մեծ մասը կանգնեցվեց, իսկ Բելգիայի գերմանական շրջափակումն էապես բարդացրեց Օտա Բենգայի վերադարձն այդ պահին: Նրա մոտ դեպրեսիա սկսվեց այն մտքից, որ այլևս չի կարողանա հայրենիք վերադառնալ: 1916 թ. մարտի 20-ին 32-ամյա Օտա Բենգային գնդակահարեցին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan