Չինացի զբոսաշրջիկները ձերբակալվել են Ռայխստագի մոտ նացիստական ողջույն տալու համար
INTERNATIONAL NEWSԲեռլինում ձերբակալվել է երկու չինացի զբոսաշրջիկ Ռեյխստագի շենքի մոտ նացիստական ողջույն տալու համար. ներկայում շենքում տեղակայված է գերմանական խորհրդարանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի ոստիկանությունը:
Ոստիկանները հաղորդել են Չինաստանի 36 և 49-ամյա քաղաքացիներին ձերբակալելու մասին: Նրանք լուսանկարել են իրար՝ ձեռքերով ցույց տալով նացիստական ողջույնը:
Նշվում է, որ նրանց ներկայացվել է «արգելված կազմակերպությունների խորհրդանիշների օգտագործում» մեղադրանքը: Զբոսաշրջիկներին ազատ են արձակել՝ 500 եվրո տուգանելուց հետո:
Հայտնի է, որ Գերմանիայում նացիստական խորհրդանիշների օգտագործումն արգելող խիստ օրենքներ կան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



