Ո՞ր դեպքում է օգտակար ջրիմուռը
LIFEPast.am-ը գրում է.
Մասնագետները վերջին շրջանում նոր բացահայտում են արել: Նրանք պնդում են, որ հատկապես վերամշակված սննդին մի քանի գրամ չոր ջրիմուռ ավելացնելը կարող է թեթեւացնել սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը:
Նրանք պարզել են, որ անոթների եւ սրտի հիվանդությունների կանխարգելման գործում ջրիմուռները շատ արդյունավետ են: Մասնագետները հավաստիացնում են, որ սրտի համար պաշտպանական արդյունավետություն ապահովում է ամեն օր ընդամենը 5-10 գրամ չոր ջրիմուռի օգտագործումը:
Մասնագետները հատուկ ուշադրություն են հրավիրում վերամշակված սննդին, ինչպես օրինակ` սառեցված պիցցային, հոթ-դոգներին եւ ամեն տեսակ թխվածքներին ջրիմուռներ ավելացնելու կարեւորության վրա:
Դա կօգնի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, համոզված են հետազոտության հեղինակները:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



