Դանակով զինված տղամարդը փորձել է Էյֆելյան աշտարակ ներխուժել
INTERNATIONAL NEWSՓարիզի ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված տղամարդուն, որը փորձել է Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, տեղի ժամանակով՝ 22։30-ին։
«Դանակով զինված տղամարդը փորձել է ճեղքել Էյֆելյան աշտարակի մերձակայքում ոստիկանական վերահսկողությունը։ Նրան անմիջապես չեզոքացրել են։ Տղամարդու գործողությունների պատճառները հայտնի չեն»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպից հետո ոստիկանությունն ու սակրավորները ստուգել են աշտարակի բոլոր հարկերը․ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



