Աշխատանքի անցնելուց 10 օր անց պաշտոնաթող եղած Սակրամուչիին կարող է փոխարինել Թրամփի օգնականը․ Axios
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Սթիվեն Միլլերին կարող են նշանակել Սպիտակ տան հաղորդակցության բաժնի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալների համաձայն՝ Միլլերն այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը չէ։ Սակայն Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը հավանության է արժանացնում այդ գաղափարը։
Նշվում է, որ Բենոնին դուր է եկել այն, թե ինչպես է Միլլերը վիճել CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի հետ՝ ԱՄՆ-ում իմիգրացիայի համար անգլերեն իմանալու անհրաժեշտության շուրջ։
Սպիտակ տան հաղորդակցության բաժնի նախկին ղեկավար Էնթոնի Սկարամուչիին աշխատանքից հեռացրել են պաշտոնը ստանձնելու 11-րդ օրը՝ Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի պահանջով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



