Ֆինլանդիայում փոքր քարշանավի շնորհիվ հսկայական ուղևորատար լաստանավը խուսափել է հնարավոր աղետից (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՓոքր քարշանավը հերոսաբար փրկել է հսկայական ուղևորատար լաստանավը՝ շեղելով նրա ճանապարհը և թույլ չտալով նրա բախումը նավահանգստի պատի հետ՝ կանխելով հնարավոր աղետը, գրում է The Daily Mail-ը:
Քարշանավի անձնակազմի անդամներն իրենց կյանքը վտանգի են ենթարկել և իրենց նավն ուղղել պատի և զբոսաշրջիկներ տեղափոխող ֆիննական Eckerö Line ընկերության հսկայական լաստանավի միջև:
Քարշանավը վայրկյանների ընթացքում օգտագործելով պատը կարողացել է հրել նավը և պատից շեղել նրա ուղղությունը:
Զբոսանավը մոտեցել էր նավահանգստի պատին և հայտնվել բախվելու վտանգի առաջ ուժեղ քամիների պատճառով: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայում՝ Հելսինկիի Ուսիմաա արևմտյան նավահանգստում:



1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



