Լավրովը Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է ԱՄՆ-ի դեմ ՌԴ-ի պատասխան միջոցառումները, փոխանցում է Gazeta-ն։
«Նրան նախեւառաջ հետաքրքրում էին այն որոշումների մանրամասները, որոնք մենք ստիպված էինք կայացնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի»,-նշել է նախարարը։
Լավրովը հավաստել է, որ «մենք այդ պարզաբանումները տվել ենք»։ Նրա խոսքով՝ դա արվել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքին նախարար Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի հիման վրա։
«Այնտեղ ամեն ինչ մանրամասն ներկայացված է, պարզաբանվել են այն որոշումների պատճառները, որոնք մենք կայացրել ենք երկարատեւ սպասումից հետո, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, առճակատման ուղով չի ընթանա»,-ընդգծել է ԱԳ նախարարը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



