Լրատվամիջոցներն իմացել են սաուդյան գահաժառանգ արքայազնի դեմ մահափորձի մասին
INTERNATIONAL NEWSՋեդայում մահափորձ է կատարվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման աս-Սաուդի դեմ։ Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։
Աղբյուրների տվյալներով՝ գահաժառանգի դեմ մահափորձը կազմակերպել է արքայազններից մեկը։ Մուհամեդ բեն Սալմանը չի տուժել, իսկ նրան սպանել մտադրված արքայազնն արդեն ձերբակալված է։
FARS-ը նշում է, որ Մուհամեդ բեն Սալմանի մի շարք որոշումներ, ինչպես նաեւ մրցակիցներին տապալելու նրա փորձերը սաուդյան մյուս արքայազնների զայրույթի ու անհանգստության պատճառ են դարձել։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն առաջիկա հինգ ամսում կարող է հրաժարվել գահից հօգուտ որդու, որին վերջերս է պաշտոնապես գահաժառանգ արքայազն հայտարարել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



