Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին 3 օր տեւած մարտերի ընթացքում շուրջ 50 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԵմենի կառավարության եւ հութի ապստամբների միջեւ մարտերի ընթացքում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մերձակայքում, 3 օրում շուրջ 50 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի կառավարական ուժերը սկսել են հարձակումը հութի գրոհայինների դիրքերի վրա՝ Կարմիր ծովի Միդի նավահանգստի շրջանում։ Նրանց աջակցել է Սաուդյան Արաբիայի սահմանամերձ հրետանին եւ նրա գլխավորած կոալիցիայի ավիացիան։
Գործակալությունը նշում է, որ կոալիցիան առնվազն 20 ավիահարված է հասցրել հութիների դիրքերին։ 3 օրվա մարտերի ընթացքում 31 գրոհային եւ 17 եմենցի զինվոր է զոհվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



