Երեխայի կոտրվածքներն ապաքինվելուց հետո դուրս կգրեն հիվանդանոցից․ 2-ամյա փոքրիկի վիճակը բավարար է
SOCIETYԵրեւանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխան ապաքինվում է, նրա վիճակը բավարար է, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից։ Երեխան այս պահին հիվանդասենյակում է, նա կոտրվածքներ ունի եւ դրանք ապաքինվելուց հետո երեխային դուրս կգրեն հիվանդանոցից։
Բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխան ունի գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք:
Երեխան Երեւանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբից ընկել էր տատիկի գրկից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



