ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն արտահոսքերի պատճառով լրագրողներին չի հետապնդի
INTERNATIONAL NEWSԳլխավոր դատախազի ՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը կիրակի հայտարարել է, որ իշխանություններն արտահոսքի պատճառով լրագրողներին չեն հետապնդի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր թիրախում արտահոսքերի հեղինակներն են, ոչ թե լրագրողները, որոնք իրենց գործն են կատարում»,-Fox News-ի եթերում ասել է Ռոզենսթայնը։ Նա, սակայն, ասել է, որ «որոշակի հանգամանքներում» լրագրողները եւս կարող են խախտել օրենքը, ինչի համար պետք է պատասխան տան։
ԱՄՆ-ում լրատվամիջոցներում մշտապես արտահոսքեր են հրապարակվում Սպիտակ տնից ու նախարարություններից՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Բացի հաստատված լուրերից, մամուլում տարբեր փաստաթղթեր են հրապարակվում, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա առաջնորդների հետ զրույցների գաղտնազերծումները։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



